211652_close_icon
views-count2298 դիտում article-date 23:24 22-01-2021

Արման Ծառուկյանը կմենամարտի ամերիկացի Մեթ Ֆրևոլայի հետ. Sport.News.am

Խառը մենամարտերի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը հունվարի 24-ին Աբու Դաբիում անցկացվելիք UFC 257 մրցաշարում կմենամարտի ամերիկացի Մեթ Ֆրեւոլայի հետ, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/118706/ufc-257%E2%80%A4-arman-tsarukyany-kmenamarti-amerikaci-met-frevolayi-het.html]Sport.News.am[/url]-ը: Ֆրևոլայի մրցակիցը պետք է լիներ Մարոկկոյի ներկայացուցիչ Օտման Այզատարը, սակայն նա հրաժարվել է մասնակցությունից։ Արման Ծառուկյանը պետք է մենամարտեր Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ, սակայն այդ մենամարտը չեղարկվել էր։ Հակպարաստը չէր ներկայացել պաշտոնական կշռմանը։ 24-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 17 մենամարտ, տարել 15 հաղթանակ ու կրել 2 պարտություն: 25-ամյա Հակպարաստը տարել է 12 հաղթանակ ու կրել 3 պարտություն:

Նմանատիպ նյութեր