Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ժամանել է Թեհրան` քննարկելու Հայաստանի և Իրանի միջև առևտրային կապերի ընդլայնումը
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր, հունվարի 22-ին, պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։ Հայտնում է [url=https://en.irna.ir/news/84194913/Armenian-minister-in-Tehran-for-economic-talks]IRNA[/url]-ն։
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Համիդ Զադբումը մատնանշել է երկու երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունների կարողությունը:
Ըստ Զադբումի` հայ նախարարի այցելությունը լավ հնարավորություն է երկու կողմերի առևտրային համագործակցության զարգացմանն ուղղված խնդիրների լուծման ուղիների և խոչընդոտների շուրջ բանակցություններ վարելու համար:
Նա ընդգծել է, որ պաշտոնական այցը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության հրավերով է, հավելելով, որ այցի ընթացքում երկու կողմերը պատրաստվում են փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ առևտրային կապերն ընդլայնելու նպատակով:
Վահան Քերոբյանը մտադիր է բանակցություններ վարել Իրանի մի շարք պաշտոնյաների, այդ թվում ՝ արդյունաբերության, հանքի և առևտրի նախարարի, էներգետիկայի նախարարի, Կենտրոնական բանկի կառավարչի, ֆինանսների և տնտեսական հարցերի նախարարի, գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահի և Իրանի առևտրաարդյունաբերական, արդյունաբերական, հանքային և գյուղատնտեսական պալատի ղեկավարի հետ։
Հնգօրյա այցի ընթացքում նախատեսված է հանդիպում հայ գործարարների հետ, ծրագրվում է նաև այցելություն Սպահանի նահանգ։