Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնվել է «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկնիշ տնտեսական աճն իր թիրախն է։
Սակայն նա նաև նշեց, որ առկա է մոտ 20 տոկոս անկում ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում, իսկ 2020 թվականին, իր տվյալներով, եղել է 8,5 տոկոս տնտեսական անկում:
Միաժամանակ, նախարարն ասաց, որ տնտեսությունը կայունացնելու ու զարգացնելու քայլերի երկար ցանկ ունեն:
«Կառավարության օրակարգում ընդգրկված հարցերն ուղղված են տնտեսական պոտենցիալը պաշտպանելու և տնտեսավարողների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար»,- ընդգծեց նա: