Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
[b]Հանրապետության տարածքում՝[/b]
Հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
[b]Երևան քաղաքում՝[/b]
Հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
[b]Երևան քաղաքի հունվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ․[/b]
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 8.30C (1999 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.60C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.30C