Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
[img]/ups/images/0826706001415124116477706.jpg[/img]
Երևանի նոյեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 22.2 C (1990 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -3.2 C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 8.5 C