Սառնարանի անջատվելու պատճառով ԱՄՆ-ում ոչնչացվել է Moderna պատվաստանյութի 1900 չափաբաժին
Բոստոնի հիվանդանոցներից մեկում պահվող կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութի մոտ 2000 չափաբաժին ոչնչացվել է այն բանից հետո, երբ մաքրուհին պատահմամբ անջատել է սառնարանը, հաղորդում է [url=https://abcnews.go.com/]ABC[/url]-ն։
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հունվարի 19-ին: Ըստ Բոստոնի հիվանդանոցային համալիրի ներկայացուցիչ Քայլ Տոտոյի, այս օրը բժշկական կենտրոններից մեկի աշխատակիցները հայտնաբերել են, որ սառնարանը, որում պահվում էր պատվաստանյութը, չի գործում:
Արդյունքում, նրա խոսքով, վնասվել է 1900 դեղամիջոց: