211652_close_icon
views-count5483 դիտում article-date 12:16 22-01-2021

Ստուգվել են Կապան և Սիսիան քաղաքների դեղատները, դպրոցները, վարսավիրանոցներն ու առևտրի կետերը. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը։ Դիտարկվել են Կապան և Սիսիան քաղաքների դեղատները, դպրոցները, վարսավիրանոցներն ու առևտրի կետերը։ Ստուգայցերի ընթացքում եղել են զգուշացումներ հաճախորդների դիմակ չկրելու և ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ ձևաչափի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր