211652_close_icon
views-count2096 դիտում article-date 11:04 22-01-2021

ՌԴ-ն Թուրքիայի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև լարվածության ֆոնին ամրապնդում է ուժերը Սիրիայի հյուսիսային շրջաններում

Ռուսաստանի զինված ուժերն այս շաբաթ ամրացրել են իրենց դիրքերը Եփրատ գետի արևելյան կողմում և Ալ-Քամշլիի օդանավակայան են ուղարկել մեծ թվով ծանր ռազմատեխնիկա: Այս մասին հայտնում է [url=https://www.almasdarnews.com/article/russian-reinforcements-and-heavy-equipment-head-to-turkish-frontlines-in-northeast-syria-video/]almasdarnews.com[/url] թերթը: Ալ- Հասաքեի նահանգապետարանի վերջին հաղորդագրությունների համաձայն` Ռուսաստանի զինված ուժերն ավելացրել են զորքի քանակը`առանցաքային Թալ-Թամր քաղաքի մերձակայքում գտնվող առաջնագծում: Սիրիայում գտնվող ՌԴ զորքերի դիրքերի ամրացումը տեղի է ունենում Թուրքիայի և Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) միջև առկա լարվածության սրման համատեքստում: Թերթը հիշեցնում է, որ, ըստ թուրքական կողմի, Սիրիայի ժողովրդական ուժերն ու Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումները (YPG) Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ապօրինի գործող մասնաճյուղեր են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր