211652_close_icon
views-count9934 դիտում article-date 16:15 21-01-2021

Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան

Ուզում ենք ասել, որ 90 կամ մաքուր 100 տոկոսանոց հայկական բնակավայրերը՝ ազգի «բարեկամների» շնորհիվ ինչ-որ մի պահ դարձել են 90 կամ 100 տոկոսանոց թուրքերով բնակեցված բնակավայրեր, և այժմ որոշ հայազգի «գործիչների» կողմից որակվում են «իրենց կարգավիճակով ոչ հայկական»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին։ Այս ամենի խորապատկերում դարձյալ հապճեպ, այս անգամ արդեն ռազմական դրության պայմաններում, նախաձեռնում ենք «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային կից մի արձանագրության վավերացում, ինչը հնարավորություն կտա, որպեսզի «մտահոգ» ծնողները դիմեն ՄԱԿ֊ի Երեխաների իրավունքների կոմիտե՝ ասենք հետևյալ գանգատով. «Հայաստանում խախտվում է իմ երեխայի կրթական իրավունքը, քանզի սեռական համապարփակ դաստիարակության փոխարեն, պարտադրում են սովորել անթույլատրելի ծավալուն «Հայ ժողովրդի պատմություն»։ Իսկ ինչպիսին կլինի կոմիտեի եզրակացությունը և այդ հիմքով՝ օրենսդրության «բարելավումը», դժվար չէ կռահել. հիրավի խիստ «հրատապ» խնդիր՝ անկատար և խնդրահարույց իրավաքաղաքական մշակույթի պայմաններում...» Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ուզում ենք ասել, որ 90 կամ մաքուր 100 տոկոսանոց հայկական բնակավայրերը՝ ազգի «բարեկամների» շնորհիվ ինչ որ մի պահ դարձել...

Posted by Gevorg Danielyan on 2021 թ. հունվարի 20, չորեքշաբթի

Նմանատիպ նյութեր