13234 դիտում
11:42 26-11-2020
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Մեր գերեվարված երիտասարդների հարցն այսօր թիվ 1 խնդիրն է։ Դժվար է անգամ խոսել, թե բացահայտ ինչ կտտանքների են նրանց ենթարկում։ Դրան դեռ հետո կարձագանքենք՝ արժանապատվությանը համահունչ բոլոր ճանապարհներով. ավելորդ պաթոսը մի կողմ թողնեմ, ուղղակի համոզված եմ, որ ներում չի լինելու։
Այս պահին խնդրի լուծման առանցքում, անկախ ամեն ինչից, գործադիր իշխանությունն է, սակայն ակնհայտ է, որ հնարավորինս արագ հարկ է ձևավորել նաև քաղաքացիական հասարակության գործուն կառույց՝ վերապահելով առնվազն հարցումներ անելու, վերահսկողություն իրականացնելու, բանակցելու և այլ համապատասխան լիազորություններ։
Հաշվի առնելով իմ նախկին փորձառությունը (1989-92 թթ. եղել եմ ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետը), կարող եմ վստահեցնել, որ այդ առաքելությունը լավագույնս կարող է կյանքի կոչել և համակարգել 1-ին ՄԻՊ տիկին Լարիսա Ալավերդյանը։ Ականատեսն եմ եղել, թե այս տիկինը ոչ միայն կատարյալ տիրապետում է օտար լեզուների, այլև անասելի սրտացավությամբ, խելամտությամբ, ճկունությամբ ու անբացատրելի հետևողականությամբ է կարողանում ելքեր գտնել, շփվել միջազգային կառույցների պաշտոնյաների հետ, համոզիչ դարձնել ասելիքը և հասնել արդյունքների։ Սա կվկայեն նաև հազարավոր փախստականները և այդ տարիներին իր հետ համագործակցած պաշտոնյաները։
Գոնե հուշագրով ՄԱՆԴԱՏ տվեք տիկին Ալավերդյանին և կտեսնեք արդյունքները։
Վերջապես, կանգ առեք այլ թեկնածուի վրա, դա էլ էական չէ, միայն մտածեք, որ սա այս փուլում խիստ անհրաժեշտ է։
Հ.Գ. Այս հարցը չեմ քննարկել տիկին Ալավերդյանի հետ, անգամ չեմ ակնարկել, բայց, կարծում եմ, դրա ժամանակը չէ, թող ներող լինի ....»
Նմանատիպ նյութեր
4845 դիտում
22:01 19-09-2016
Մանվել Կոստանդյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել
2881 դիտում
16:35 09-05-2015
Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչների լուսանկարը` Մեդվեդեւի «ֆեյսբուքյան» էջում. ֆոտոշարք
Այս բաժնից
1120 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1222 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1423 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ