211652_close_icon
views-count751 դիտում article-date 15:30 30-11-2023

Արցախի կորստի համատեքստում, թերևս, գրեթե համակերպվել ենք բաքվում պահվող 55 հայ անձանց ապօրինի առևանգման փաստի հետ. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի Ֆեյսբուքի իր էջում գրել է

Արցախի կորստի համատեքստում, թերևս, գրեթե համակերպվել ենք բաքվում պահվող 55 հայ անձանց ապօրինի առևանգման փաստի հետ, որոնց մեջ կան ոչ միայն ռազմագերիներ, այլև դասական իմաստով քաղաքական բանտարկյալներ: Սումգայիթի ջարդերի գործերով տուժողների շահերը ադրբեջանի դատարաններում պաշտպանում էր հիրավի համարձակ ու արհեստավարժ փաստաբան երջանկահիշատակ Ռուբեն Սահակյանը:

Անկեղծ՝ վստահ եմ, որ իշխանության մեջ ներգրավված մեր գործընկերները չեն մատնվել անգործության, սակայն հարկ է անհամեմատ առավել թափանցիկ ու թիրախավորված աշխատել, ներգրավել գիտական աշխարհի և քաղաքացիական հասարակության ներուժը: Վերջապես, այդ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդման հիմքերը այնքան վերացական են, որ հավասարապես կարող են տարածվել ռազմաքաղաքական ցանկացած գործող դերակատարի վրա:

Պարզ ասեմ, ոչ ստանդարտ իրավիճակներում լուծումները ևս պետք է լինեն ոչ ստանդարտ, այլապես այս թափանիվը կանգ չի առնի ....

Նմանատիպ նյութեր