43568 դիտում
15:57 21-01-2021
Արաբկիր վարչական շրջանում դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը բնակիչների ու մանկապարտեզի սաների համար լուրջ վտանգ են ներկայացնում, մինչդեռ քաղաքապետարանն ու թաղապետարանը ջայլամի քաղաքականություն են վարում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ Արաբկիր վարչական շրջանի Արծրունի փողոցում և դրա հարևանությամբ գտնվող Վաղարշյան 20/1 հասցեում ու մանկապարտեզի և մի քանի բնակելի շենքերի հարևանությամբ տիրում է գարշահոտություն։ Դիտահորից դուրս են թափվում կեղտաջրերը, ինչիի պատճառով ողջ տարածքում բնակիչների ապրելը դարձել է իսկական գլխացավանք։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․
«Երևանի քաղաքապետարան ու Արաբկիր թաղապետարանը, «Վեոլիա Ջուրը» Նոր տարվա նվեր են արել մեզ։ Մեռանք զանգելով թեժ գիծ, ոչ մի դրական պատասխան, լրիվ ռուսի «զավտռա» են անում։ Թե ո՞վ ա դիտահորը մաքրելու ու նախկին տեսքի բերելու այս հատվածը, մեզ համար արդեն դարձել է առեղծված։ Քաղաքապետարանն ասում է՝ թաղապետարանն ա, թաղապետարանն էլ ասում ա՝ «Վեոլիա Ջուրն» ա։ Ու կարծես՝ այս երեք կառույցները հայտնի Կռիոլովյան առակի հերոսները լինեն՝ կարապը, խեցգետինն ու գայլաձուկը։
Ու մինչ նրանք կորոշեն, թե ով է խնդիրը լուծելու, տարածքով անցնելը դառնում է, ասես՝ ճակատամարտի մասնակցելու նման մի բան։ Գոնե բնակիչներիս մասին չեք մտածում, թիվ 31 մանկապարտեզի երեխաների մասին մտածեք։ Ինչքա՞ն պետք է մեր գլխի տակ փափուկ բարձ դնեք։ Հետո էլ ասում եք, թե նախորդներից տարբերվում եք։ Նախորդ իշխանությունների ժամանակ մի 2-3 զանգը բավական էր, որ գային, խնդիրը լուծեին։ Իսկ հիմա, ասես՝ «ձայն բարբառոյ յանապատի»։
Ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ կեղտաջրերը հոսելով գնում են մինչև Վաղարշյան փողոց, ու այդ ողջ հատվածում անգամ պաշտպանիչ դիմակն էլ չի փրկում մարդկանց։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)