211652_close_icon
views-count2421 դիտում article-date 09:12 21-01-2021

Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը «կրկնակի վարակման զգալի ռիսկ» է ներկայացնում

Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը «կրկնակի վարակման զգալի ռիսկ» է ներկայացնում եւ մտահոգություններ է առաջացնում պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ, հայտնում է[url=https://www.afp.com/en] AFP[/url]-ն՝ վկայակոչելով նախնական ուսումնասիրությունները: Վերջին շաբաթներին ի հայտ են եկել կորոնավիրուսի մի քանի նոր տարբերակներ՝ յուրաքանչյուրը գենետիկ մուտացիաների կլաստերով՝ մտահոգություն առաջացնելով ավելի վարակիչ լինելու վերաբերյալ: Այս նոր տարբերակները, որոնք հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում եւ Բրազիլիայում, վիրուսի փշային սպիտակուցի մեջ մուտացիաներ ունեն, ինչը թույլ է տալիս վիրուսին կպչել մարդու բջիջներին եւ, հետեւաբար, կարեւոր դեր է խաղում վարակների տարածման մեջ: Բայց սա մի մուտացիա է, որը հայտնի է որպես E484K, եւ առկա է Հարավային Աֆրիկայում ու Բրազիլիայում հայտնաբերված տարբերակներում, ինչը մասնագետներին հատկապես անհանգստացնում է իմունային համակարգի «փախուստով»: Նոր ուսումնասիրության մեջ, որը դեռ չի վերանայվել հասակակիցների կողմից, Հարավային Աֆրիկայի հետազոտողները փորձարկել են այնտեղ հայտնաբերված տարբերակը`501Y.V2-ը, Covid-19-ից ապաքինված հիվանդների պլազմայի վրա: Նրանք գտել են, որ այն դիմացկուն է նախորդ վարակից կուտակված չեզոքացնող հակամարմինների հանդեպ, բայց ասում են, որ անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ իմունային պատասխանի այլ մասերի արդյունավետության վերաբերյալ: Հետազոտողները հավելել են, որ սա կարող է ազդել նաեւ ապաքինվողների պլազմայի օգտագործման վրա` որպես Covid-19-ի բուժում: Նրանք նաեւ ենթադրել են, որ սա կարող է «հետեւանքներ» ունենալ պատվաստանյութերի վրա, որոնք մշակվել են վիրուսային սպիտակուցի նկատմամբ իմունային պատասխանի հիման վրա: Ֆրեդ Հաթչինսոնի անվան հետազոտական կենտրոնից Թրեւոր Բեդֆորդը Twitter-ում գրել է, որ կորոնավիրուսի այս տարբերակը կարող է «առաջիկա ամիսներին ավելի լայն տարածվել»: Նրա խոսքով, եթե հարավաֆրիկյան ուսումնասիրության արդյունքները հաստատվեն, գուցե անհրաժեշտ լինի պատվաստանյութի մշակման մեջ օգտագործվող վիրուսային «շտամը» հարմարեցնել մինչեւ այս տարվա աշուն:

Նմանատիպ նյութեր