112170 դիտում
17:59 20-01-2021
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում մերկասառույցից չմշակված ճանապարհին Ford մակնիշի շտապօգնության ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 կողաշրջված վիճակում սահելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանը, Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը:
Վերջիններս պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Պարզվում է նաև, թե որ բժշկական կենտրոնի հաշվեկշռում է հաշվառված նշված ավտոմեքենան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն պատկանում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին:
[b]***
18:30[/b]
Քիչ առաջ ավագ հետաքննիչ Կ. Բաղյանը պարզեց, որ վթարի հետևանքով շտապօգնության վարորդն ու բուժքույրը նախ տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+