211652_close_icon
views-count1861 դիտում article-date 17:15 20-01-2021

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2020 թվականի տարվա հավաքականի կազմը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2020 թվականի տարվա հավաքականը: Հարցմանը մասնակցել է 6 միլիոն մարդ: Խորհրդանշական հավաքականում ամենաշատ ներկայացուցիչ ունի Մյունխենի «Բավարիան», որը նվաճեց Չեմպիոնների լիգան: Խորհրդանշական հավաքականի կազմը. Դարպասապահ. Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա): Պաշտպաններ. Յոզուա Կիմիխ («Բավարիա», Գերմանիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ», Հոլանդիա), Ալֆոնսո Դևիս («Բավարիա», Կանադա): Կիսապաշտպաններ. Տյագո Ալկանտարա («Լիվերպուլ», Իսպանիա), Կևին դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս, Պորտուգալիա), Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր