ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2020 թվականի տարվա հավաքականի կազմը
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2020 թվականի տարվա հավաքականը: Հարցմանը մասնակցել է 6 միլիոն մարդ:
Խորհրդանշական հավաքականում ամենաշատ ներկայացուցիչ ունի Մյունխենի «Բավարիան», որը նվաճեց Չեմպիոնների լիգան:
Խորհրդանշական հավաքականի կազմը.
Դարպասապահ. Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա):
Պաշտպաններ. Յոզուա Կիմիխ («Բավարիա», Գերմանիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ», Հոլանդիա), Ալֆոնսո Դևիս («Բավարիա», Կանադա):
Կիսապաշտպաններ. Տյագո Ալկանտարա («Լիվերպուլ», Իսպանիա), Կևին դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա),
Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս, Պորտուգալիա), Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան):