211652_close_icon
views-count2686 դիտում article-date 12:27 20-01-2021

Թուրքիան աֆրիկյան երկրներում ազդեցությունն ամրապնդելու համար առևտրից, մարդասիրական օգնությունից զատ օգտագործում է նաև իր հեռուստասերիալները․ Financial Times

Թուրքիան մարդասիրական օգնության և հեռուստասերիալների միջոցով ձգտում է ազդեցություն հաստատել աֆրիկյան երկրների վրա, գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/20/Financial-Times/3500318]Tert.am[/url]-ը՝ հղում անելով Financial Times պարբերականին։ Թուրքիան մայրցամաքում իր ազդեցությունն ամրապնդելու համար ապավինում է առևտրին, մարդասիրական օգնությանն ու նույնիսկ իր հեռուսերիալներին։ «Թուրքիան փափուկ ուժի առավելություններ ունի, որոնք կարող է օգտագործել»,- իսպանական Նավառայի համալսարանում թուրքական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Մայքլ Թանչումի խոսքը մեջբերում է Financial Times-ը։ 2009 թվականից Թուրքիան կտրուկ ավելացրել է Աֆրիկայում դեսպանատների թիվը՝ 12-ից դարձնելով 42, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է ավելի քան 20 մայրաքաղաքներ։ Էրդողանը ձգտում է առաջիկա տարիներին Աֆրիկայի հետ Թուրքիայի առևտրի ծավալը կրկնապատկել՝ հասցնելով մինչև 50 մլրդ դոլարի։ Ինչպես նշում է պարբերականը, Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիան նաև մասնակցել է ռազմական գործողությունների՝ աջակցություն ցուցաբերելով Լիբիայում ՄԱԿ-ի կողմից աջակցվող վարչակազմին։ Թուրքիան և նրա դաշնակից Կատարն Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի դեմ պայքարում են տարածաշրջանում իշխանության հաստատելու համար, կարծում է թերթը՝ հիշեցնելով, որ Թուրքիան նաև խոշոր ռազմական ուսումնական ճամբար է ստեղծել Սոմալիում։

Նմանատիպ նյութեր