6459 դիտում
12:40 11-11-2018
Ադրբեջանը խոստանում է չկրակել՝ նույնը պահանջելով հայերից, և այդ ժամանակն օգտագործում է նախիջևանյան հատվածում իր դիրքերն ամրապնդելու համար. քաղաքագետ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/11/11/Shahnazaryan/2841398]Tert.am[/url]-ը գրում է. Ադրբեջանական կողմն ըստ էության խոստանում է չկրակել, նույնը պահանջում է նաև հայերից և տվյալ ժամանակն օգտագործում է նախիջևանյան հատվածում իր դիրքերն ամրապնդելու համար։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ադրբեջանական զորքերը ցուրտ ձմռան պատճառով ստիպված չլինեն լքել Նախիջևանում ապրիլ-մայիս ամիսներին առաջ բերված դիրքերը և հեռանալ իրենց նախկին ելման դիրքեր:
«Այն, որ Ադրբեջանի նախագահը հրադադարի մասին պայմանավորվածություններ ձեռք բերելիս չէր կարող առաջնորդվել մարդասիրական շարժառիթներով, փաստ է, որում համոզվել ենք տասնյակ տարիներ: Այսինքն՝ Ադրբեջանը հայկական պետությունների դեմ թշնամական քաղաքականություն է իրականացնում և իր ձեռքի տակ ունեցած բոլոր ռեսուրսները տրամադրում է՝ հնարավորինս թուլացնելու ու վնասելու հայ ժողովրդին, և այդ պայմանավորվածություններն էլ դրա շրջանակում են: Սա է այն խնդիրը, որ այս պահին լուծում են Ադրբեջանի իշխանությունները, և ոչ միայն Նախիջևանի սահմանում:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/11/Shahnazaryan/2841398]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
760 դիտում
11:41 17-11-2023
Պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար. Սուրեն Սարգսյան
3228 դիտում
09:25 06-07-2016
Փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը զբաղված է ՀՅԴ դիրքերն ամրապնդելու «սուրբ» գործով. «Չորրորդ իշխանություն».
Այս բաժնից
277 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
307 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
277 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ