4798 դիտում
10:10 20-01-2021
Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին․ «Առավոտ»
Վերջին երկու օրերին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Արցախում հանդիպել է արտգործնախարար Դավիթ Բաբայանի, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, հասարակական֊քաղաքական տարբեր շրջանների, ինչպես նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
[url=https://www.aravot.am/2021/01/20/1165880/?fbclid=IwAR3q0FdqJw0C-jSDBjkmi5zW3sIyPGaydz_w7GUZl_mVHa8Hdnkk2sKNWd8]«Առավոտի»[/url] տեղեկություններով՝ Իշխան Սաղաթելյանի հետ ցանկացել է հանդիպել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, սակայն Իշխան Սաղաթելյանը մերժել է՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհի հետ որևէ խոսելիք չունի։
Հիշեցնենք, որ 2020 թ. օգոստոսին Արցախի նախագահը մերժել էր հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ Ըստ նախագահի մամուլի խոսնակի գրառման՝ Արցախի նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ իրենց համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։
Իշխան Սաղաթելյանն, ըստ ամենայնի, իր վերոհիշյալ քայլով պատասխանել է Արցախի նախագահին։
Նմանատիպ նյութեր
2623 դիտում
22:42 07-05-2021
Իշխան Սաղաթելյանի եղբորը՝ Նաիրի Սաղաթելյանին, մեղադրանք է առաջադրվել
1706 դիտում
19:32 04-08-2021
«Պատիվ ունեմ»-ը կողմ կքվեարկի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը
Այս բաժնից
418 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
649 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
790 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան