Զիդանը՝ Յովիչի մասին. «Ռեալում» բարդ է խաղալ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է հարձակվող Լուկա Յովիչի դուբլը «Այնտրախտի» կազմում առաջին խաղում՝ մադրիդյան ակումբից վարձակալությամբ տեղափոխվելուց հետո:
«Ուրախ եմ: Ինձ դուր եկավ: Մաղթում եմ նրան և բոլոր մնացածներին ամենալավը:
«Ռեալում» բարդ է, ես դա զգացել եմ իմ վրա՝ որպես խաղացող: Կարծում եմ, որ Լուկայի ձեռքբերումը լավ տարբերակ էր: Ուրախ եմ նրա համար, և հույս ունեմ, որ մի օր էլ նույնը Մադրիդում կանի: Սակայն ակումբում և նրա սահմաններից դուրս ամեն ինչ տարբեր է:
Նա ապագա ունի և կարող է իրեն ցույց տալ «Ռեալում»: Բոլորն էլ հավասար պայմաններում են: «Ռեալում» միշտ էլ մրցակցությունը շատ բարձր է, բայց դա մարզչի մեղքը չէ», ասել է Զիդանը: