1404 դիտում
17:43 19-01-2021
Սեյրան Նիկողոսյան. Ակնկալում ենք ունենալ երկուական տղամարդ և կին օլիմպիական
Հրաձգության միջազգային ֆեդերացիան / ISSF / հավանություն է տվել օդամղիչ ատրճանակավարների ՝ Եվրոպայի առաջնության հետաձգմանը: Մրցաշարը պետք է կայանար փետրվարի 26-ից մարտի 6-ը, Ֆինլանդիայի Լոհյա քաղաքում, բայց անցյալ շաբաթ եվրոպական / ESC / կազմակերպության նախագահությունը այն չեղյալ է հայտարարել :
Խնդրի լուծմանը օգնության ձեռք է մեկնել Խորվաթիայի ֆեդերացիան։ Այդ երկիրը մայիսի 23-ից հունիսի 6-ը կհյուրընկալի ատրճանակավորների և հրացանակիրների Եվրոպայի առաջնությունը:
Մրցումներին կմասնակցեն նա օդամղիչ հրացանի ներկայացուցիչները ։ Նշանակում է կանցկացվի մեկ միասնական մրցաշար: Ընդհանուր առմամբ կխաղարկվի 16 օլիմպիական արտոնագիր:
ISSF- ը հուսով է, որ գարնան ավարտին համաճարակի իրավիճակը թույլ կտա եվրոպացի բոլոր մարզիկներին մասնակցել օլիմպիական խաղերի որակավորման փուլին:
Այս առթիվ ՀԱՕԿ-ը զրուցել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ:
Ասաց, որ հետաձգումն անակնկալ էր, որից թևաթափ չեղանք: Մայիսին կմեկնենք Լեհաստան / 10 մարզիկ – մարզուհի և երեք մարզիչ /, տեղի հավաքականի հետ համատեղ պարապմունքներ կանցկացնենք և կմասնակցենք այդ երկրի բաց առաջնությանը: Գործընթացը կարևոր է մեր նշանառուների համար, քանզի նրանք կշփվեն մարզաձևի առաջատար որոշ հեղինակությունների հետ, կրակագծում կփորձեն ետ չմնալ նրանցից ու կհարմարվեն մարզումային և մրցումային նոր պայմաններին:
Գումար խնայելու նպատակով Լեհաստանից ավտոբուսով մեր թիմը կմեկնի Եվրոպայի առաջնության մրցավայր ՝ Խորվաթիայի Օսիեկ քաղաք: Այնտեղ զուգահեռաբար կանցկացվեն աշխարհամասի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները: Խաղարկվող մեդալներից բացի, մեծահասակները կվիճարկեն նաև օլիմպիական ուղեգրեր: Մրցակարգով հնարավոր է, որ մրցաձևերում նույնիսկ 13 –րդը ճանաչվող մարզիկը կամ մարզուհին արժանանա Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին: Ակնկալում ենք ունենալ երկուական տղամարդ և կին օլիմպիական, - ասաց Ս. Նիկողոսյանը :
Նմանատիպ նյութեր
13046 դիտում
11:16 07-06-2020
Մահացածներից 4-ը կին են, 6-ը` տղամարդ. նրանցից ամենաերիտասարդը 49 տարեկան տղամարդ է
1689 դիտում
19:56 14-03-2022
Ազատ ոճայինները երկուական արծաթե և բրոնզե մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում
Այս բաժնից
1750 դիտում
23:21 20-11-2024
61 կգ քաշային կարգում Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ
1810 դիտում
22:55 20-11-2024
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Արայիկ Հարությունյանը
2044 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը