211652_close_icon
views-count1157 դիտում article-date 15:08 19-01-2021

Քանի դեռ նիկոլը իշխանության է, հայկական կողմը միշտ լինելու է տուժողի դերում․ Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Տեսնես հիմա ի՞նչ ոճրադավություն է ձուլվում Սյունիքի շուրջ, հիմա ինչու՞ ես բերանդ ջուր առել հողատու դավաճան: Մամուլում մի լուր է շրջանառվում, որ Ադրբեջանը հունվարի 15-ին ՀՀ-ի դեմ միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ: Դեռ երկու ամիս առաջ էր, որ ադրբեջանական կողմը խոսում էր 50 մլրդ. դոլարի փոխհատուցման մասին, որը մեր երկրի համար աստղաբաշխական թիվ է: Ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Ահունզադեն նույնիսկ առաջարկել էր, որ այդ գումարի դիմաց հայկական կողմը կարող է տալ Զանգեզուրը: Ավելին թուրքական հեռուստաընկերությունները դեկտեմբերին տարածում էին տեսանյութ, որով նրանք կրկին պահանջում էին Զանգեզուրը գումարի դիմաց: Ակնառուն այն է, որ մինչ շատ ու շատ ընդդիմադիր գործիչներ բարձրաձայնում էին Ադրբեջանի կողմից նման քայլեր ձեռնարկելու մասին, դավաճանի իշխանությունը ոչինչ չարեց դեմն առնելու համար: Հետևաբար ինչպես պատերազմին չպատրաստվեցին, երբ դեռ ամռանը ՀՀ ԶՈւ շտաբի պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել էր, որ սպսվում է լայնամասշտաբ պատերազմ Թուրքիայի ներգրավմամբ, այնպես էլ հիմա դավաճանների իշխանությունը չի պատրաստվում Ադրբեջանի իրավական հարձակումներից պաշտպանել մեր պետությունը: Փաստ` քանի դեռ նիկոլը իշխանության է հայկական կողմը միշտ լինելու է տուժվողի դերում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Տեսնես հիմա ի՞նչ ոճրադավություն է ձուլվում Սյունիքի շուրջ, հիմա ինչու՞ ես բերանդ ջուր առել հողատու դավաճան: Մամուլում...

Posted by Հովհաննես Խաչատրյան on 2021 թ. հունվարի 19, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր