211652_close_icon
views-count3419 դիտում article-date 11:50 19-01-2021

Բժիշկները նշել են COVID-19-ի «աչքի» երեք ախտանիշ

Աչքի որոշ խնդիրներ կարող են վկայել կորոնավիրուսի վարակի մասին: Այս մասին նշվում է Անգլիայի Ռասկինի համալսարանի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է [url=https://bmjophth.bmj.com/]British Medical Journa[/url]l- ում: Մասնագետները վերլուծել են COVID-19-ով վարակված 83 հիվանդների զեկույցները: Պարզվել է, որ վարակվելուց հետո հետազոտվողների 18 %-ը բողոքել է ֆոտոֆոբիայից, 17 %-ը ՝ աչքերի ցավից, 16-%ը ՝ աչքի շրջանում քորից: Բոլոր կամավորների մոտ «աչքի» աշխտանշանները ի հայտ են եկել հիմնական ախտանիշերից (հազ, հոտառության կորուստ, տենդ) հետո և պահպանվել են մոտ 2 շաբաթ։ Գիտնականները նշում են, որ այս ախտանշանների առկայությունը կորոնավիրուսով վարակված լինելու պարտադիր նշան չէ, սակայն հանդիսանում է անհապաղ բուժօգնության դիմելու շարժառիթ։

Նմանատիպ նյութեր