211652_close_icon
views-count1086 դիտում article-date 10:39 19-01-2021

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված հակակոռուպցիոն կոմիտեի և կից ներկայացված օրենքների փաթեթը: Նախագիծն ընդունվեց ձայների 84 կողմ, 16 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նշենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերի ներգրավման եղանակով: Ընդ որում` Կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում: Նախագծով սահմանված են նաև կոմիտեի գործունեության թափանցիկության և հաշվետվողականությանն ուղղված կարգավորումներ:

Նմանատիպ նյութեր