ԶԼՄ-ները բացահայտել են Թրամփի հրաժեշտի տեսաուղերձի մանրամասները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից հեռանալուց առաջ երկուշաբթի հրաժեշտի տեսաուղերձ է ձայնագրել, որում պատմել է իշխանության չորս տարվա ընթացքում իր ձեռքբերումների մասին, հաղորդում է [url=https://edition.cnn.com/politics/live-news/biden-inauguration-dc-capitol-news-01-18-21/index.html]CNN[/url] հեռուստաալիքը։
Սպասվում է, որ տեսագրությունը կարող է հրապարակվել երեքշաբթի, սակայն ուղերձի թողարկման վերջնական ժամանակը դեռևս հայտնի չէ։
Նշվում է, որ իր ելույթում Թրամփը թվել է նախագահի պաշտոնում իր կարծիքով առավել էական ձեռքբերումները: Ըստ հաղորդման՝ ուղերձում նա նաև խոսել է նոր վարչակազմի մասին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, դրան նախապատրաստվելու և հունվարի 6-ին Կապիտոլիումի հարձակման կապակցությամբ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել:
Թրամփը հրաժարվել է ներկա գտնվել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը։