211652_close_icon
views-count2710 դիտում article-date 23:47 18-01-2021

Բելառուսը զրկվեց հոկեյի 2021թ. աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից

Մինսկը զրկվեց տափօղակով հոկեյի այս տարվա աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/118567/minsky-zrkvec-hokeyi-aa-2021-n-anckacnelu-iravunqic.html]Sport.News.am[/url]-ը։ Որոշումն ընդունել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիան։ Պատճառը Բելառուսի ներքաղաքական իրավիճակն է։ Աշխարհի առաջնությունը պետք է տեղի ունենա մայիսի 21-ից հունիսի 6-ը։ Առաջնության երկրորդ քաղաքը Լատվիայի մայրաքաղաք Ռիգան է։ Լատվիայի հոկեյ ֆեդերացիան հայտարարել է, որ պատրաստ է միայնակ անցկացնել մրցաշարը։ Առաջնության հովանավորներ Nivea Men-ը, Skoda-ն, Tissot-ն եւ Liqui Moly-ն հրաժարվել էին աջակցել առաջնության անցկացումը Մինսկում։

Նմանատիպ նյութեր