Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 18-ին, կազմել է 522.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 629.92 դրամ (նվազել է 4.43 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 706.58 դրամ (նվազել է 6.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.03 դրամ (նվազել է 0.10 դրամով):