211652_close_icon
views-count1362 դիտում article-date 16:41 18-01-2021

ԱՄՆ-ը Սոմալիից լիովին դուրս է բերել իր զորակազմը

Սոմալիից ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը լիովին ավարտված է Միացյալ Նահանգերի նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությանը համապատասխան: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը: Ուժերի եւ միջոցների տարահանման համար Սոմալիի ափերի մոտ ստեղծվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի խմբավորում, որի մեջ է մտնում USS Nimitz ավիակիրը: Այն օպերատիվ շրջան է ժամանել դեկտեմբերի 21-ին: Ամերիկյան զորակազմի դուրսբերման գործողություններին օժանդակություն է ցույց տվել նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Makin Island դեսանտային նավը, որտեղ, Somali Guardian պորտալի համաձայն՝ եղել են մի քանի հարյուր հատուկ նշանակության զինվորներ: «Սոմալիում ահաբեկիչների հակազդման գործողությունը մտնում է անվտանգության սոմալիական ուժերի հետ փոխգործակցության նոր փուլ»,- հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի աֆրիկյան հրամնատարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Քառնսը: Ըստ որում նա հրաժարվել է նրեկայացնել տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի նոր ձեւերի որեւիցե մանրամասնություն: ԱՄՆ-ի նախագահ Թրամփը դեկտեմբերի 4-ին կարգադրել է 2021 թվականի սկզբին Սոմալիից գրեթե բոլոր ամերիկյան զորքերի դուրսբերման մասին: Ըստ որում հունվարի 15-ը սահմանվել է որպես տարահանման վերջնական ժամկետ: Այժմ ԱՄՆ-ի զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի շուրջ 700 զինծառայողներ, որոնք գտնվում էին Սոմալիում, դուրս են բերվել Աֆրիկյան Եղջյուրի այդ երկրից: Առկա տեղեկատվության համաձայն նրանց հիմնական մասը տեղափոխվել է Ջիբութիում ԱՄՆ-ի «Քեմփ Լեմոնիե» ծովային էքսպեդիցիոն ռազմակայան: Մի շարք ստորաբաժանումներ հասցվել են Քենիա, որտեղ նույնպես գոյություն ունեն ԱՄՆ-ի օբյեկտներ: Այսօրվա դրությամբ Աֆրիկայում է գտնվում ԱՄՆ-ի շուրջ 6 հազար զինծառայող, հաղորդել է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10483133]«ТАСС»[/url]-ը:

Նմանատիպ նյութեր