211652_close_icon
views-count1300 դիտում article-date 20:07 18-01-2021

Ապօրինի անտառահատումներ Սյունիքում․ Գորիսի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 13-ին վարչական տարածքում ստուգել են Քարահունջ գյուղի 34-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Փայտանութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Ժամեր անց բաժնի սպասարկվող տարածքում շրջայցի ժամանակ ոստիկանները ստուգել և բաժին են տեղափոխել ևս մեկ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով, որի վարորդը Գորիսի Սաթյան փողոցի 27-ամյա բնակիչ էր։ Նա վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Հանգամանքները պարզվում են: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր