211652_close_icon
views-count975 դիտում article-date 14:50 18-01-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 15-ից 18-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու՝ 67, անձնական ունեցվածքի գողության՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, խարդախության` 12, հարկերից խուսափելու և ընտանեկան բռնության՝ 7-ական, ապօրինի ծառահատման՝ 5, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, անձի առևանգման և յուրացման կամ վատնման՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման ու համակարգչային հանցագործության՝ 2-ական, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի, պետական սահմանն ապօրինի հատելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ինքնիրավչության և ծեծի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի և բնակարանային գողության՝ 2-ական, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր