2256 դիտում
14:12 18-01-2021
Թուրքերին խիստ զայրացրել է Համայն Հունաց Արքեպիսկոպոսի հայտարարությունը
Աթենքի և Համայն Հունաց Արքեպիսկոպոս Նորին Սրբություն Տ.Տ. Իերոնիմոս Արքեպիսկոպոսի իսլամի մասին խոսքերը վրդովմունք են առաջացրել Թուրքիայի քաղաքական և կրոնական շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրերս «OPEN» հեռուստաալիքի եթերում նա ասել էր.
«Իսլամը և նրա քաղաքացիները կրոն չեն ներկայացնում: Դա քաղաքական կուսակցություն է՝ քաղաքական ձգտումներով: Իրենք պատերազմի ու էքսպանսիայի մարդիկ են: Այդ ամենը իսլամը բնութագրող գծեր են»:
Վերոնշյալ հայտարարությանն արձագանքել է նախ Թուրքիայի արտգործնախարարությունը, ապա Թուրքիայի կրոնական հարցերով վարչության նախարար Ալի Էրբաշը: Թուրքական կողմը դատապարտել է արքեպիսկոպոսի հիշյալ հայտարարությունը՝ որակելով այն «հակաիսլամական»: Ըստ թուրքական կողմի՝ նման հայտարարությամբ հույն հոգևորականը փորձել է թշնամանք սերմանել իսլամի դեմ:
Հունական կողմը, պարզաբանելով Իերոնիմոս արքեպիսկոպոսի խոսքերը, նշել է, որ արքեպիսկոպոսը նկատի է ունեցել ոչ թե ընդհանուր իսլամը, այլ վերջինիս ծայրահեղ դրսևորումները:
Նմանատիպ նյութեր
916 դիտում
11:17 26-11-2023
Արամ Ա Վեհափառը հանդիպել է ՄԱԿ-ում Վատիկանի ներկայացուցիչ Կապրիել Գաչիա արքեպիսկոպոսի հետ
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը