Լուկաշենկոյին խիստ զայրացրել են հոկեյի Բելառուսի հավաքականի խայտառակ պարտությունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին խիստ զայրացրել են Չեխիայում ընթացող հոկեյի աշխարհի առաջնությունում Բելառուսի հավաքականի ջախջախիչ պարտությունները Ռուսաստանի (0:7) և Կանադայի (0:9) հավաքականներից:
«Ինչքա՞ն կարելի է այդ մասին խոսել: Այո, փլեյ-օֆֆ դուրս եկան, բայց նաև հաղթել է պետք», նշել է երկրի ղեկավարը:
«Լավ, ռուսներին պարտվեցինք, հասկացանք: Պուտինի հետ պայմանավորվում, պայմանավորվում էին, որ եկեք մայիսի 9-ին չխաղանք: Ո՞նց կլիներ, պարտադիր մեզ յոթ գոլ պիտի խփեին: Իսկ մերոնք ի՞նչ էին անում»:
Լուկաշենկոն նշել է, որ աշխարհի առաջնությունում 7-րդ տեղը լուրջ հաջողություն է, բայց Բելառուսի ջախջախիչ պարտությունները փչացրեցին ամբողջ տպավորությունը:
«Մանավանդ, վերջին խաղը: Տեսա՞ք, կանադացին ծնկաչոք վիճակում էր, դարպասապահը դարպասում էր ու մեր հինգ ապաշնորհ խաղացողները շուրջը կանգնած էին: Ինչո՞վ էիք զբաղված: Ու կանադացին ծնկաչոք գրավում է դարպասը: Սա խայտառակություն է: Մենք հետևություններ կանենք», նշել է Բելառուսի նախագահը: