53795 դիտում
11:28 18-01-2021
Առեղծվածային դեպք Հրազդանում․ շների ապաստարանում մի քանի շներ անհայտ հանգամանքներում սատկել են
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Հունվարի 16-ին Հրազդան քաղաքի բնակիչ Սուսաննա Անանյանը դիմել է Ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել, որ 1 օր առաջ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 6-րդ շենքի հարակից տարածքում իր կողմից պատսպարված թափառող շների համար նախատեսված ապաստարանում կերակրել է այնտեղ պահվող թվով 7 շներին։ Եվ այդ օրը, երբ նորից գնացել է այնտեղ՝ շներին կերակրելու, նկատել է, որ շներից 4-ն, իրեն անհայտ հանգամանքներում, սատկել են և ունեն վանսվածքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի ղեկավարությամբ։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու դեպքի հանգամանքները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության ծառայողներին Ս․ Անանյանը հայտնել է , որ ինքը «Շարիկ» կոչվող կենդանիների փրկարարական կազմակերպության հիմնադիր տնօրենն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
10601 դիտում
14:32 28-09-2014
Շներ, որոնք նման չեն շների. ֆոտոշարք
18315 դիտում
11:41 01-11-2019
Թափառող շների ոհմակը մուֆլոններ է հոշոտել․ Կենդանաբանական այգում շների ներթափանցման երկրորդ դեպքն է գրանցվել