211652_close_icon

Սրիկայություն՝ Արմավիրի մարզում․ Արմավիր քաղաքում գտնվող մոտ 40 թափառական շների թունավորել են, ինչի հետևանքով շների մի մասը սատկել է

views-count9166 դիտում article-date 15:06 30-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ որ Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող 4-րդ դպրոցի տարածքում մոտ 40 շուն թունավորված թպրտում են և բերաններից փրփուր է թափվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Խոշբեկյանի գլխավորությամբ, պարզել են, որ ապրիլի 16-ին Արմավիր քաղաքում գտնվող մոտ 40 թափառական շներին թունավորել են, ինչի հետևանքով շների մի մասը սատկել է:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր