211652_close_icon
views-count6813 դիտում article-date 16:00 17-01-2021

Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն. Արայիկ Հարությունյան

Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: «Սիրելի ՛ հայրենակիցներ Հետպատերազմյան այս շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերի ուղղությամբ որոշակի սահմանափակումներ նախատեսել: Սակայն կրթության և, հատկապես, առողջապահության ոլորտներում մեր նախապես որդեգրած քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի՝ պայմանավորված դրանց ռազմավարական նշանակությամբ: Մասնավորապես, իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն: Մեզ համար ճակատագրական այս շրջափուլն ունի իր հրամայականը՝ հայոց օջախներում պետք է լսվի նորածնի ճիչը՝ որպես մեր ազգի ու Հայրենիքի հավերժականության առհավատչյա...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի ՛ հայրենակիցներ Հետպատերազմյան այս շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Воскресенье, 17 января 2021 г.

Նմանատիպ նյութեր