Ալեքսանդր Կոչուբաև. ԱԱԾ-ն վերածվել է թումբանի արտադրամասի
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱԱԾ-ն վերածվել է թումբանի արտադրամասի
Միջնորդություն էի ներկայացրել ԱԱԾ՝ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին հարցաքննելու վերաբերյալ։ Մանե Գևորգյանը հրապարակել էր ԱԱԾ կողմից առգրավված տեսանյութերը։ Հարց էր առաջացել՝ ո՞վ էր ԱԱԾ-ից Մ․ Գևորգյանին փոխանցել նախաքննական գաղտնիքով ծածկված տեսանյութերը։
ԱԱԾ-ն այդ հարցին պատասխանելու փոխարեն՝ ասում է՝ այո, արտահոսք եղել է, Մանեին փոխանցվել են առգրավված տեսանյութերը, բայց թե ոչինչ, ի՞նչ է եղել որ, ու՞մ իրավունքնա խախտվել։
Քո ԱԱԾ լինելու իրավունքն է խախտվել։
Հ․գ․ Քաք ուտելուց մի քիչ կրեատիվ կերեք։ Էս, որ գրել է հիմքեր չկան հարցաքննելու։ Պարզվում է Մանեն հարցաքննված է և դատակոչված դատարան․․․»: