Բժիշկները բացահայտել են COVID-19-ի ծանր ընթացքը կանխատեսելու միջոցը
Կորոնավիրուսով հիվանդների արյան մեջ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի չափումը կարող է օգնել պարզել, թե հիվանդներից ում մոտ է հիվանդության ծանր ընթացքի ռիսկն առավելագույն, որի դեպքում պահանջվում է ինտենսիվ խնամք:
Այս եզրակացությանն են հանգել Սենթ Լուիսում [url=https://medicine.wustl.edu/news/rapid-blood-test-identifies-covid-19-patients-at-high-risk-of-severe-disease/]Վաշինգտոնի համալսարան[/url]ի բժշկական դպրոցի գիտնականները: Ինչպես նշվեց, միտոքոնդրիալ ԴՆԹ-ի մակարդակի շնորհիվ կարելի է եզրակացություններ անել հյուսվածքային վնասների մասին:
Գիտնականները բացատրեցին, որ կորոնավիրուսային համաճարակի խնդիրներից մեկը բժիշկների անկարողությունն է կանխատեսելու, թե հոսպիտալացված հիվանդներից ով կունենա հիվանդության ծանր ընթացք։
Հիվանդի տարիքը և խրոնիկ հիվանդությունների մասին տեղեկություններն օգնում են կանխատեսել հիվանդության հավանական ընթացքը, բայց նույնիսկ առողջ մարդիկ ունենում են բարդություններ, որոնք կարող են հանգեցնել մահվան:
Հետազոտությունները ցույց տվեցին, որ հիվանդանոց ընդունվելիս արյան համեմատաբար պարզ և արագ անալիզը կարող է կանխատեսել, թե կորոնավիրուսով հիվանդներից ով է ռիսկային խմբում: