3064 դիտում
10:50 16-01-2021
Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Հետպատերազմական շրջանում պաշտոնյաների ազատումները կամ փոխատեղումներն այլեւս որեւէ մեկին չեն զարմացնում:
Հրաժարականի մասին տեղեկության հաստատումից անմիջապես հետո կուլիսներում սկսեցին շրջանառվել տարբեր անուններ, սակայն հիմնականում խոսվում էր Մարտուն Գրիգորյանի մասին, որը մարզի հին քաղաքական դեմքերից է (մասնավորաբար Շիրակի մարզից երեք անգամ ընտրվել է պատգամավոր, իսկ 2008-ին առաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու)։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Գրիգորյանի թեկնածությունը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել իշխանական թիմում.
Փաշինյանի մերձավոր շրջապատում ոմանք ասել են, որ նման քայլով հերթական անգամ իրենց վրա «բոչկա» են գլորելու, եւ իրենք դառնալու են քննադատության առարկա, քանի որ իրենց կմեղադրեն, թե էլի պաշտոնի են նշանակում «նախկիններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
3616 դիտում
18:44 20-03-2022
Սկզբում՝ Խրամորթ, հիմա էլ Փառուխի անունն է շրջանառվում. Բելլա Լալայան
2283 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1030 դիտում
23:10 30-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
1180 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
760 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով