Լեռնային Ղարաբաղում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ
Վերջին քսանչորս ժամվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղում ծառայություն իրականացնող շուրջ 100 ռուս խաղաղապահներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության [url=https://function.mil.ru/news_page/country/more.htm?id=12334987@egNews]պաշտոնական կայքը[/url]:
Նշվում է, որ եուսական խաղաղապահ զորակազմի բժշկական շարժական խմբերը պատվաստումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում գտնվող 3 դիտակետերում:
Տարածաշրջան է բերվել, ընդհանուր թվով 2000 պատվաստանյութ, որոնք կիրացվեն պատվաստումների երկու փուլի միջոցով: