ՊԵԿ նախագահը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հունվարի 15-ին ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հարկային ու մաքսային ոլորտներում իրականացված աշխատանքները և առաջիկա անելիքները։
2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ, ինչը «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով:
ՊԵԿ նախագահը նշել է, որ նման չափի հարկային եկամուտների հավաքագրում հնարավոր է եղել իրականացնել մեծածավալ աշխատանքներ կատարելով, հասցեականվարչարարությամբ, ինչպես նաև հարկ վճարողների կամավորության մակարդակի բարձրացման և հարկային կարգապահության շնորհիվ:
[b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Մանրամասները՝ տեսանյութում:



