211652_close_icon
views-count1315 դիտում article-date 18:41 15-01-2021

Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը

Առաջիկա հանգստյան օրերին Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը։ Իրենց ունակությունները կդրսևորեն Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի ներկայացուցիչները։ Վաղը դասական ոճում կանայք կմրցեն 5 կմ, իսկ տղամարդիկ ՝ 10 կմ մրցատարածություններում։ Հաջորդ օրը դահուկորդները նույն տարածություններում պայքարի կբռնվեն ազատ ոճում։ ՀՀ առաջնության երկրորդ փուլի մրցաշարը տեղի կունենա փետրվարի 12 – 14 –ը։ Համապետական այդ ստուգատեսը վարկանիշային է։ Երկու փուլերի ընդհանուր արդյունքներով լավագույն երկուական մարզիկ – մարզուհի մեր երկիրը կներկայացնեն Գերմանիայում փետրվար – մարտ ամիսներին անցկացվելիք աշխարհի առաջնությունում։

Նմանատիպ նյութեր