Ծաղկաձորում շարունակվում են դահուկավազքի ՀՀ առաջնության մրցումները
Այսօր՝ հունվարի 16-ին, Ծաղկաձորում ընթացող դահուկավազքի ՀՀ առաջնությանը տղամարդիկ պայքարել են 10 կմ, իսկ կանայք` 5 կմ դասական ոճում:
10 կմ դասական ոճում տղամարդկանց պայքարում առաջին տեղում Սերգեյ Միքայելյանն էր (ԲԿՄԱ-Աշոցք), երկրորդում՝ Արթուր Եղոյանը (Աշոցք), իսկ երրորդում՝ Միքայել Միքայելյանը (Աշոցք):
5 կմ դասական ոճում կանանց պայքարում առաջին տեղը գրավել է Աննա Մխիթարյանը (Գյումրի), 2-րդ տեղը զբաղեցրել է Կատյա Գալստյանը (Գյումրի), իսկ երրորդը՝ Լիլիթ Տոնոյանը (Գյումրի):
Նշենք, որ երեկ՝ հունվարի 15-ին անցկացված 1100 մետր արագավազքի մրցումներում տղամարդկանց պայքարում հաղթող է դարձել Արթուր Եղոյանը (Աշոցք), երկրորդ տեղը զբաղեցրել է Արտուշ Մկրտչյանը (Գյումրի), իսկ երրորդը՝ Շավարշ Գասպարյանը:
Կանանց պայքարում հաղթել է Աննա Մխիթարյանը (Գյումրի), 2-րդ տեղը զբաղեցրել է Կատյա Գալստյանը (Գյումրի), իսկ երրորդը՝ Լիլիթ Տոնոյանը (Գյումրի):