2413 դիտում
16:42 15-01-2021
Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու «ձեր ջանքերը» Ադրբեջանի դատախազի հետ. Ս. Օհանյանը՝ Ա. Դավթյանին
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բաց նամակով դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Նամակը ներկայացնում ենք ստորեւ.
«Պարո՛ն դատախազ
Ես՝ որպես ռազմաքաղաքական գործիչ, ով կանգնած է Արցախի եւ Հայաստանի պետականության ու բանակի կերտման հիմքում եւ այսօր էլ խորապես մտահոգ հետեւում է հայ գերիների ազատման, վերադարձի գործընթացին, անկեղծորեն չեմ հավատում ո՛չ ձեզ, ո՛չ էլ այս իշխանության ո՛րեւէ անդամի, որ կարող եք ներդրում ունենալ միջազգային ասպարեզում մեր պետությանը եւ նրա հեղինակությանը վերաբերող որեւէ հարց հօգուտ Հայաստանի լուծելու համար։
Պարտված իշխանության ներկայացուցիչը չի կարող միջազգային ասպարեզում պաշտպանել ադրբեջանական բանտերում որպես ահաբեկիչներ պահվող հայ ռազմագերիների շահերը, առավել եւս՝ ապահովել նրանց վերադարձը։
Ինչպես կարող է այս իշխանության ներկայացուցիչը խոսել ռազմագերիների մասին, երբ միջազգային ատյաններում որեւէ ջանք չի ձեռնարկել՝ Ադրբեջանին խստորեն դատապարտելու 2020թ․ 44-օրյա պատերազմը սանձազերծելու համար՝ միեւնույն ժամանակ փաստացի արձանագրելով, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել 1992-1994 թթ․ Արցախյան առաջին, 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմները, որոնք ուղեկցվել են ռազմական ծանրագույն հանցագործություններով։
Ասեք, ինչպես վերաբերվեմ ձեզ՝ որպես հայ մարդու, երբ գերիների հարցն առանց լուծելու փաստաթղթեր եք ստորագրում Ադրբեջանի դատախազի հետ։
Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ իսկապե՞ս դուք կարծում եք, որ հակամարտող պետության հանցագործ իշխանության դատախազի հետ պետք է քննարկել այդ հարցը։
Հիշեցնեմ իմ «իրավունքները պաշտպանող» դատախազին, որ 2018 թ․ դեկտեմբեր ամսին, երբ իմ դեմ դեռեւս քրեական գործ հարուցված չէր, ինձ արգելեցին հատել հայ-վրացական սահմանը՝ կոպտորեն խախտելով ազատ տեղաշարժի իմ իրավունքը, իսկ դատախազությանն ուղղված մեր բողոքներից հետո կոծկվեց այդ հանցագործությունը։
Ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ առավելագույնը կարող էիք «հպարտությամբ» զեկուցել, որ Հայաստանի Հանրապետությունում անձամբ ձեր անմիջական մասնակցությամբ է «ստեղծագործվել» եւ «կարվել» մարտիմեկյան խայտառակ դատավարությունը, իսկ Շուշիի ազատագրման օրը երեք ռազմաքաղաքական գործիչների, որոնք կանգնած են Արցախի եւ Հայաստանի պետականության կերտման հիմքում, կանգնեցրել եք «ամենաարդար» դատարանի առաջ։
Եվ այս ամբողջ ժամանակահատվածում դուք ոչ մի խոսք չասացիք, չարտահայտեցիք ձեր դիրքորոշումը Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության եւ իրավական համակարգի, ինչու ոչ, նաեւ իմ նկատմամբ իրականացված անօրենության վերաբերյալ։
Պատմության թափանիվը առաջ կընթանա։
Կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը կուղղի իր վիրավոր մեջքը, իսկ այս իշխանությունը, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հիմքեր է ստեղծում մեր պետականության անկման համար, կանգնելու է ո՛չ միայն միջազգային արդարադատության, այլ առնվազն հայ ժողովրդի եւ Աստծո՛ դատաստանի առաջ։
ՀԳ
Սեյրան Օհանյանը եւ նրա ընտանիքի անդամները Վահագնի թաղամասում որեւէ շենք, շինության չեն տիրապետում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Պարո՛ն դատախազ Ես՝ որպես ռազմաքաղաքական գործիչ, ով կանգնած է Արցախի և...
Опубликовано Seyran Ohanyan Пятница, 15 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
2826 դիտում
17:59 15-09-2016
ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
38453 դիտում
19:39 26-01-2019
Մեկ գիշերվա ընթացքում կարդացի այդ գիրքը՝ շատ հուզվելով. Բելլա Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
670 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
727 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
694 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ