211652_close_icon
views-count2510 դիտում article-date 10:42 15-01-2021

Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և փոխզիջումների որոնումը պետք է սկսվեն Կիևի իշխանությունների կողմից ռուսական Ղրիմի կարգավիճակի ճանաչմամբ: Նման կարծիք է հայտնել Ղրիմի շրջանի սլավոնական ժողովուրդների ասամբլեայի համանախագահ Ռոման Չեգրինեցը, գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/15/ukraine/3495981]Tert.am[/url]-ը՝ հղում անելով «[url=https://ria.ru/20210115/krym-1593127484.html]ՌԻԱ Նովոստիի[/url]»-ն: Ուկրաինայի առաջին նախագահը և Դոնբասում հակամարտության կարգավորման հարցով եռակողմ շփման խմբում Կիևի ներկայիս ներկայացուցիչ Լեոնիդ Կրավչուկն ասել է, որ պետությունների միջև հակասությունները լուծելու համար Մոսկվան և Կիևը պետք է բանակցություններ վարեն Ղրիմի վերաբերյալ: Նրա կարծիքով, բանակցությունների և փոխզիջումների միջոցով կարելի է հասնել հակամարտությունների և խնդիրների կարգավորմանը: «Կրավչուկը բացարձակապես այն մարդը չէ, որի խոսքերին պետք է վստահել: Ցանկացած փոխզիջում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պաշտոնական Կիևը վերջապես ճանաչի բոլորի համար հասկանալի աքսիոմը՝ Ղրիմը Ռուսաստան է, միշտ եղել է և կլինի: Հենց այս պարզ ճշմարտությունից էլ պետք է սկվեն բոլոր բանակցությունները և փոխզիջումների որոնումը», - լրատվամիջոցի հետ զրույցում ընդգծել է Չեգրինեցը: Ըստ նրա, անկասկած, վաղ թե ուշ, ռուս-ուկրաինական հարաբերությունները կհասնեն նոր որակական մակարդակի ՝ ի շահ եղբայրական ռուս և ուկրաինացի ժողովուրդների:

Նմանատիպ նյութեր