7128 դիտում
20:50 14-01-2021
Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակել, հստակ հասկացնելով, որ, այդ քայլն անելով, ինքը բացարձակ վստահության կարժանանա։
«Սական Համբարձումյանը հրաժարվել է` բացատրելով, որ հիմքեր չկան, իսկ իր նկատմամբ վստահությունը, հետեւաբար նաեւ նշանակումը, չի կարող դրանով պայմանավորված լինել։
Դրանից հետո փորձ է արվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան միջոցով կոնտրոլի վերցնել Համբարձումյանի գործողությունները, սակայն դրան էլ վերջինս ընդդիմացել ու թույլ չի տվել։
Այս դեպքերն են հանդիսացել հրաժարականի առիթներից մեկը, որոնց մասին Համբարձումյանը համառորեն լռում է։
Այսինքն` փորձել են անել այն նույնը, ինչ արեցին Ավինյանի միջոցով, երբ վերջինիս ուղարկեցին ԱԱԾ ու նա, Աբազյանի հիվանդության ընթացքում, ղեկավարում էր ծառայությունը եւ մարդկանց ձերբակալման ցուցումներ էր տալիս»,- գրում է տելեգրամյան ալիքը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2128 դիտում
10:28 08-12-2020
Միքայել Համբարձումյանին կանչել են ՀՔԾ՝ վերջին հայտարարությունների համար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
298 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
247 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
244 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր