211652_close_icon
views-count1410 դիտում article-date 13:58 28-12-2020

Բերման է ենթարկվել PARA TV լրատվական կայքի օպերատորը. «Մեդիա պաշտպանը» պահանջում է ազատ արձակել մասնագիտական պարտականություններն իրականացնող Վազգեն Համբարձումյանին

ԱԺ դիմաց տեղ ունեցող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել PARA TV լրատվական կայքի օպերատոր Վազգեն Համբարձումյանը։ Այս մասին հաղորդում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը: «Ոստիկանության նմանօրինակ պահվածքն անընդունելի է։ Վերջին շրջանում ոստիկանները քանիցս անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում լրատվական ներկայացուցիչների նկատմամբ։ Այս դեպքն ուղիղ հարված է խոսքի ազատությանը։ Ոստիկանությունն իրավունք չունի խոչընդոտելու օպերատորի և լրատվականի մասնագիտական աշխատանքը։ Նմանատիպ քայլերը պետք է ստանան կոշտ արձագանք։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության արարքը, պահանջում վայրկյան առաջ ազատ արձակել իր մասնագիտական պարտականություններն իրականացնող Վազգեն Համբարձումյանին»,- ասված է «Մեդիա պաշտպանի» հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր