211652_close_icon
views-count4315 դիտում article-date 11:50 23-07-2017

Լեհ Վալենսան «դեժավյու» է որակել Լեհաստանում շարունակվող բողոքի ցույցերը

Վարշավայի կենտրոնում կրկին հազարավոր մարդիկ էին հավաքվել` բողոքելով իշխանությունների նախաձեռնած Դատական բարեփոխումների ծրագրի դեմ, որն արժանացել է նաև Եվրամիության ղեկավարության խիստ քննադատությանը: Այս մասին գրում է [url=http://ru.euronews.com/2017/07/22/protest-continue-in-poland-over-plans-to-overhaul-the-countrys-judicial-system]euronews[/url]-ը Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը` Սենատը հաստատել է իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախաձեռնած՝ դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը, որի համաձայն՝ գործադիր իշխանությունը որոշիչ դեր է ստանում դատավորների նշանակման գործում: Ցուցարարները այս փոփոխությունները համարում են իշխանության ուզուրպացում, որին ձգտում է Լեհաստանի իշխող կուսակցությունը: Ժողովրդավարության պայքարի լեգենդար մարտիկ, «Համերաշխություն» արհմիության նախկին ղեկավար, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Լեհ Վալենսան տեղի ունեցածն անվանում է «դեժավյու»: [img]http://shamshyan.com/ups/images/0474195001500796112406626.jpg[/img] «Մեր սերունդը Լեհաստանին թողել է ազատություն, երբ երկիրը գտնվում էր անհավանական բարդ իրավիճակում: Եվ այդ ազատությունը հինված է իշխանության թևերի տարանջատման սկզբունքի վրա: Եվ եթե ինչ-որ մեկը որոշել է ի չիք դարձնել մեր հաղթանակը, դուք՝ այսօրվա երիտասարդ սերունդդ, պետք է թույլ չտաք դա»,- ասել է Վալենսան դիմելով ժողովրդին:

Նմանատիպ նյութեր