211652_close_icon

Մի՞թե «Եռաբլուր» այցելելիս անհրաժեշտություն են դրոններն ու լրատվամիջոցները

views-count1331 դիտում article-date 15:35 14-01-2021
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ երեկ՝ հունվարի 13-ին, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մոմավառություն տեղի ունեցավ՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետեւանքով զոհված մեր հերոսների։ Հիշեցնենք` «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրենը Արտակ Թովմասյանն է: Երեկ Եռաբլուրում վերոնշյալ մոմավառության ընթացքում ներկա են եղել բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ավելին` դրոնով տեսանկարահանվել է մոմավառության ընթացքը: Նշենք, որ օրեր առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր. «Մենք հասել ենք նրան, որ Եռաբլուրում օդը փակել են, որ դրոնները չկարողանան թռցնել և նկարել, որ տեսնենք, թե քանի գերեզման կա»: Հարց է առաջանում. եթե Եռաբլուրում օդը փակ է, ապա ինչպե՞ս է ստացվել, որ երեկ այնտեղ դրոն է աշխատել: Եվ վերջում, որպես հետգրություն` ինչո՞ւ են սրբավայրը փորձում դարձնել անձնական PR -ի վայր: Մեր վերքերը դեռ չեն սպիացել: Առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայության և առանց դրոնի ծխացող ցավն ու մորմոքը պակա՞ս անկեղծ ու ի խորոց պիտի կլինեին. այս հարցերի պատասխանները, թերևս, թողնում ենք ընթերցողին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր