211652_close_icon
views-count2630 դիտում article-date 14:53 14-01-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում [b]Հանրապետության տարածքում՝[/b] Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի ցերեկը և 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կբարձրանա 3-5 աստիճանով։ [b]Երևան քաղաքում՝[/b] Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ [b]Երևան քաղաքի հունվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ․[/b] · Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.00C (1967 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -27.00C (2008 թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.90C
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր