6342 դիտում
21:40 13-01-2021
ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ազատման դիմում է ներկայացրել վարչապետին
ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ազատման դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սանասարյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։
Վաղուց կայացրել եմ ինձ համար դժվար մի որոշում, բայց, հաշվի եմ առել հետպատերազմյա ցնցումներից բխող վտանգները և հետաձգել եմ այն, որպեսզի չմեծացնեմ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների վերադառնալու հնարավորությունները։ Անկախ այն բանից, որ իմ հանդեպ սխալ է արվել, չեմ արել մի քայլ, որ իմ պատճառով ձախողվի հեղափոխության արդյունքում ձևավորված և ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը։ Ավելին՝ լեգիտիմ իշխանությանը ճգնաժամային իրավիճակներում միշտ սատարել եմ։ Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում տեսակետներս, անհամաձայնություններս, որի փորձն արել եմ նաև հրադադարից անմիջապես հետո։
Ուստի այսօր դիմում եմ ներկայացրել վարչապետ Փաշինյանին, որ ինձ ազատի Պետական վերահսկողկան ծառայության ղեկավարի պաշտոնից։
Հայրենակիցնե՛ր,
Պատերազմից հետո ստեղծված կառավարման և քաղաքական ճգնաժամերից դուրս գալու հիմնականում երկու արհեստական ընտրության առաջ եք կանգնած. սատարել փողոցում բողոքի ակցիաներ իրականացնող նախկին ռեժիմի ներկայացուցիչներին (որոնց մեծ մասին մերժել ենք միասնականորեն) և ներկա կառավարությանը, որն այդպես էլ տարբեր պատճառներով չկարողացավ իրականացնել հեղափոխության, ապաև՝ ընտրությունների ժամանակ տված խոստումների մեծ մասը։ Ձեր մեծամասնությունը, ներկա իշխանություններից դժգոհ լինելով հանդերձ, չի մասնակցել նախկինների կազմակերպած փողոցային պայքարին, կամ սատարում է ներկա կառավարությանը միայն նրա համար, որ չմեծացնի նախորդների ռևանշի շանսերը։ Իսկ քաղաքական այսպիսի ստատուս քվոն հղի է պետության անվտանգության սպառնալիքներով և հանդիսանում է զարգացման իրական խոչընդոտ։
Ուստի, հայտարարում եմ, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում ենք նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնենք ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման մեր բանաձևերը։
Ծառայել եմ, ծառայում եմ և ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»
Նմանատիպ նյութեր
1297 դիտում
13:59 16-02-2024
Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել, ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը․ Վահան Քերոբյան
1825 դիտում
17:56 13-07-2021
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել․ NEWS.am
11196 դիտում
20:44 21-08-2018
Դավիթ Սանասարյանը ներկայացրել է Պետական Վերահսկողական ծառայության երկու նոր աշխատակիցներին
Այս բաժնից
829 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին